Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արեւմտյան Հայաստանի հավաքականը մեկնել է Սոչի

Սպորտ
sport-arm-hajastan

Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր մեկնել է Սոչի: Այդ մասին տեղեկացնում է Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Արտասահմանյան տարբեր երկրներում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներից կազմված հավաքականը պատրաստվում է մասնակցելու չհռչակված երկրների ֆուտբոլի աշխարհի 2-րդ առաջնությանը, որը տեղի է ունենալու Աբխազիայում: Մրցաշարին մասնակցում են նման երկրների 12 հավաքականներ, որոնք բաժանվել են նախնական 4 խմբերի միջեւ: Արեւմտյան Հայաստանի հավաքականը ընդգրկվել է Ա խմբում: Մայիսի 30-ին հայ ֆուտբոլիստները կհանդիպեն Չագոսի կղզիների հավաքականի հետ, իսկ 31-ին ուժերը կչափեն դաշտի տերերի հետ: Խմբում 1-2-րդ տեղերը գրաված թիմերը կմտնեն փլեյ-օֆֆ, որտեղ օլիմպիական մրցակարգով կպայքարեն աշխարհի չեմպիոնի կոչման համար: Նշենք, որ խաղերը տեղի կունենան Սուխումում եւ Գագրայում: Եզրափակիչ խաղը կկայանա հունիսի 5-ին: