Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Բեգլարյանը բաց կթողնի մեկնարկային խաղը

Սպորտ
sport-hff-kargapahakan

Երեւանի «Միկայի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը բաց կթողնի Հայաստանի ֆուտբոլի առաջիկա առաջնության մեկնարկային խաղը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, բարձրագույն խմբի վերջին տուրի «Միկա» - «Ալաշկերտ» խաղում նա հեռացվել է խաղադաշտից, որի համար ՀՖՖ կարգապահական կոմիտեն նրան որակազրկել է մեկ խաղով: Նույնպիսի պատժի է արժանացել նաեւ Երեւանի «Բանանցի» ֆուտբոլիստ Լայոնել Ադամսը, որը «Գանձասար-Կապանի» հետ արտագնա խաղում երկու զգուշացում է ստացել եւ հեռացվել դաշտից: Իսկ ահա «Ֆուրման Աբրահամյան» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 100 հազար դրամով, քանի որ դրան պատկանող «Ֆուրման-02» թիմը չի ներկայացել Հայաստանի պատանեկան առաջնության «Գանձասար-Կապան-02»-ի հետ արտագնա խաղին: