Լենինականի ռուսական սահմանապահ ջոկատը 92 տարեկան է (տեսանյութ)
Լենինականի ռուսական սահմանապահ ջոկատն 92 տարեկան է: Դժվարություններով ու միաժամանակ հաջողություններով լի ուղի անցած սահմանապահները հիշել են նախկին տարիները: Լենինականի ռուսական սահմանապահ ջոկատը սահմանապահ զորքերի առաջին մարտական ջոկատներից է և պաշտպանում է Հայաստանի պետական սահմանը` Թուրքիայից 132 կիլոմետր հեռավորության վրա: Զիծառայողները մեծ պատիվ են համարում, որ Խորհրդային միության փլուզումից հետո իրենց հաջողվել է պահպանել սահմանների պաշտպանության լենինականյան համակարգը: Սահմանապահ ջոկատի ստեղծման հիմնաքարը եղել է Ստեպինյան դիվիզիան: 1922 թվականի օգոստոսի 13-ին Կովկասյան կորպուսի թիվ 22 որոշմամբ Ստեպինյան դիվիզիայի զորամասերի առանձին բազաների հիման վրա ձևավորվում է առաջին սահմանապահ գումարտակը: 1924 թվականի մայիսի 3-ին Ալեքսանդրապոլյան սահմանապահ 5 վաշտ վերանվանվում է Լենինականի սահմանապահ ջոկատ: Դժվար է եղել սահմանապահների ուղին: Սակայն ստեղծման առաջին օրերից նրանք կերտել են պայքարի փառահեղ ու անխախտ ավանդույթներ: Տոնական միջոցառմանը ներկա են գտնվել բարձրաստիճան զինվորականներ, տարբեր կառույցների, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, վետերաններ: Եղել են պարգևատրումներ, միջոցառումն ավարտվել է տոնական համերգով: Տեսանյութը՝ «Ցայգ» ՀԸ