Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԲՐԱՀԱՄԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ

Սպորտ

Միջին քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ազգությամբ հայ Արթուր Աբրահամը հերթական հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում` կրկին պաշտպանելով IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը: Գերմանական Ցվիկաու քաղաքում կայացած մրցամարտում Արթուրը համոզիչ հաղթանակ տոնեց Գանայի ներկայացուցիչ Կոֆի Ջանտուայի նկատմամբ՝ 117-109, 116 – 111, 115-112 հաշիվներով:

Ի դեպ 7-րդ ռաունդում մրցավարը սխալմամբ Աբրահամից մեկ միավոր հանեց Ջանտուայի ծոծրակին հարվածելու համար, սակայն տեսագրություններում պարզ երեւում է, որ հայ բռնցքամարտիկը կանոների սահմանում է կատարել այդ հարվածը:

Արթուր Աբրահամը այս տարի 2-րդ անգամ պաշտպանեց չեմպիոնական գոտնին: Հիշեցնենք, որ մարտի 4-ին Արթուրը հաղթանակ էր տոնել նաեւ Շենոն Թեյլորի նկատմամբ: