Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԻ» 4-ՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրում այսօր կայացավ 2 հանդիպում: «Հանրապետական» մարզադաշտում չեմպիոն «Փյունիկը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ այս անգամ 2:1 հաշվով պարտության մատնելով ետնապահ «Ուլիսին»: Վեջինս անցկացրած 5 խաղերում էլ մրցակիցներին զիջել է մեկ գնդակի տարբերությամբ: Այս մրցավեճում «Փյունիկին» հաղթանակ պարգեւեցին Ռաֆայել Նազարյանը եւ Տիգրան Ղարաբաղցյանը, իսկ «Ուլիսի» միակ պատասխան գնդակը 11 մետրանոց տուգանային հարվածով խփեց թիմի ավագ Սարգիս Նազարյանը:

Մյուս մրցավեճում գավաթակիր «Միկան» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Կիլիկիայի» դարպասը: Այս խաղի հաշիվը բացվեց արդեն 3-րդ րոպեին եւ գոլի հեղինակ դարձավ «Միկայի» առաջատար Արմեն Շահգելդյանը: 77 –րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Պավել Յուշկովը:

Եվս մեկ հանդիպում կայացել էր երեկ, որտեղ «Բանանցը» հյուրընկալել էր Կապանի «Գանձասարին»: Այս մրցավեճում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: 5-րդ տուրի վերջին խաղը կկայանա վաղը Գյումրիում, որտեղ «Շիրակը» կընդունի «Արարատին»:

Իսկ մրցաշարային աղյուսակը 12 միավորով վստահորեն գլխավորում է «Փյունիկը»: