A
A
Ազատում և նշանակում. Ս. Սարգսյանի հրամանագիրը
Ա. ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ նշանակել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2016թ. Ապրիլի 29 Երևան ՆՀ- 317 -Ա