Իջևանի հիմնական դպրոցի մասնաշենքը կտրվի ՀԱՕԿ-ին
Կառավարության որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Իջևանյան փողոց թիվ 8 հասցեում գտնվող մասնաշենքը, ավտոտնակն ու կաթսայատունը և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ է վերցվում Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցից և 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին: Նպատակը՝ հիմնել ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող լողավազան` ՀՀ Տավուշի մարզում լող մարզաձևի զարգացման և մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման, սահմանամերձ համայնքների ազգաբնակչության սոցիալական և առողջապահական ծրագրերի աջակցման և լողի հավաքական թիմը մարզի լավագույն մարզիկներով համալրման համար: ՀՀ կառավարություն