Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետությունը կփոխհատուցի արկակոծված Կոթի համայնքին

Պաշտոնական
3c796fe233c562b637423797650c34db

Գործադիրի որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Տավուշի մարզպետարանին կհատկացվի  8,935.5 հազար դրամ՝ սահմանամերձ Կոթի համայնքի բնակիչներին գարու և ցորենի ցանքատարածություններում բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասները փոխհատուցելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2015թ. ամռանը Կոթի համայնքում արկակոծությունների պատճառով չհնձված հացահատիկի տարածքների (27.5 հա) կրած նյութական վնասը կազմել է 11 մլն 935,5 հազ. դրամ: Նշված գումարից 3 մլն դրամը 2015թ. տարեվերջին օգնության կարգով փոխհատուցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը. այն համամասնորեն բաժանվել է բոլոր սեփականատերերին:   ՀՀ կառավարություն