Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շտապ ֆոտո»՝ Ծիծեռնակաբերդում

Հասարակություն
photo

«Շտապ ֆոտո» գրությամբ  տարեց մարդուն հանդիպեցինք այսօր՝ Ծիծեռնակաբերդում: Լուսանկարիչն, ով հրաժարվեց ներկայանալ, ցանկացողներին լուսանկարում էր հուշահամալիրի տարածքում եւ հենց տեղում միանգամից հանձնում նկարը: «Ա1+» -ի թղթակցի հետ զրույցում տղամարդն ասաց, որ մեկ լուսանկարն արժե 1000 դրամ: Մեր հարցին, թե նկարվել ցանկացողներ շա՞տ կան, նա դրական պատասխան տվեց: «Ովքե՞ր են հիմնականում ցանկանում լուսանկարվել՝  սփյուռքահայերը, թե՞ տեղացիները» հարցին էլ լուսանկարիչը պատասխանեց. «Պատկերացրեք, որ արտասահմանցիները չեն ցանկանում: Ավելի շատ այստեղի հայերն են նկարվում»: