Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընտրություն կեղծելու՝ իշխանության ցանկության վրա ոչինչ չի կարող ազդել»

Քաղաքականություն
levon-nkar-1

Իշխանության մոտիվացիան իշխանություն պահելն է և նրանք կգնան միայն այնպիսի ռեֆորմների, որոնք չեն խանգարում իշխանություն պահելուն։ Կարծում է Գյումրիի սպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ըստ նրա՝ ընտրություն կեղծելու՝ իշխանության ցանկության վրա ոչինչ չի կարող ազդել. «Եթե ցանկանում են ընտրություն կեղծել, կեղծում են, չեն նայում՝ որքան մեծ է Ընտրական օրենսգիրքը, կամ Վենետիկի հանձնաժողովն ինչ է ասում։ Պարոն Բարսեղյանի համոզմամբ՝ որոշակի նահանջ այնուամենայնիվ եղավ իշխանության կողմից։ Նա նկատի ունի ԸՕ նոր նախագծի քննարկումները։ Լևոն Բարսեղյանը հիշեցնում է. 13 տարի շարունակ քաղաքական ընդդիմությունը պնդում էր ընտրացուցակները հրապարակելու անհրաժեշտությունը, ինչը մշտապես մերժվում էր։ Իշխանության հետ բանակցություններից հետո իրավիճակը որոշակիորեն  փոխվել է։ Քվեարկությունից հետո ընտրացուցակները կարելի կլինի լուսանկարել կամ պատճենել՝ հնարավորություն ունենալով համեմատել՝ արդյո՞ք որոշակի թվի անձինք իսկապես այդ ընտրատեղամասի ընտրողներ են։ «Սա, կարծես թե, մի քիչ լուծում է այն հարցը, որը մեր երկրի ընտրական համակարգի հիմնական խոտանն է»։ Գյումրիի սպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը խոսում է Ընտրական օրենսգրքի նոր նախագծի այլ դրույթների մասին ևս։ Մանրամասները՝ տեսանյութում