Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պեդրո Ագրամունտը` ԼՂ հակամարտության մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
pace-pedro-Argamunt

ԵԽԽՎ  նախագահ  Պեդրո Ագրամունտն այսօր հանդիպել է Վեհաժողովի աշխատանքները լուսաբանող լրագրողների հետ: Այս մասին հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը Ստրասբուրգից։ Ագրամունտը, ամփոփելով   Վեհաժողովի աշխատանքը,  նշել է, որ սառեցված  հակամարտությունները  դանդաղորեն   բորբոքվում են`  վտանգելով ԵԽ անդամների եւ ամբողջ Եվրոպայի անվտանգությունը  եւ կայունությունը : Վերջին լարվածությունը ցույց տվեց, որ հակամարտությունը արագորեն կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի : «Մենք չենք  կարող դա  ընդունել, եւ որպես խորհրդարանականներ մեր պարտականությունն է թուլացնել լարվածությունը, օգնել կողմերին խոսել միմյանց հետ` վերականգնելու վստահությունը, նաեւ կողմերին օգնել նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա : ԵԽԽՎ նախագահը հիշեցրել է, որ  այս շաբաթ առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանին  եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հետ. «Կոչ եմ արել  ձեռնպահ մնալ  կոշտ հռետորաբանությունից, որը միայն սրում է լարվածությունը : Թեեւ նրանց դիրքորոշումները չեն համընկնում, մենք չպետք է դադարեցնենք մեր ջանքերը, երկխոսությունը մեր միակ  գործիքն է»։  Նա հույս է հայտնել, որ հաջորդ նստաշրջանին    կհաջողվի թուլացնել բանավեճերի լարվածությունը: Պեդրո Ագրամունտը  պատասխանել նաեւ ԼՂ հարցում իր դիրքորոշման վերաբերյալ  հարցերին:  Հանդիպման այդ հատվածը, սակայն,  լուսաբանման ենթակա չէր: