Թուրք պատվիրակը չի բացառում վարձկանների ներկայությունը քառօրյա պատերազմում
ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության անդամ Էրդուգրուլ Քյուրքչուն տեսականորեն չի բացառում, որ իր երկրի քաղաքացիները մասնակցած լինեն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողություններին : «Բայց ես կոնկրետ ապացույցներ չունեմ»,-ասում է նա` «Ա1+»-ի հարցին ի պատասխան: Իսկ տեսականորեն նա չի բացառում, քանի որ աչքի տակ ունի թուրքական կառավարության գործողությունները սիրիական պատերազմում: Ընդդիմադիր պատգամավորը բացատրում է` Էրդողանի իշխանությունը պաշտոնապես ներգրավված չէր սիրիական պատերազմում, բայց բոլորն էլ գիտեին, որ նա աջակցում է ջիհադիստներին : «Անձնապես ոչ ես, ոչ էլ իմ կուսակցությունը այս ուղղությամբ որեւէ ուսումնասիրություն չենք արել, փաստերով չեմ կարող հիմնավորել, բայց տեսականորեն հնարավոր է»,- ասաց Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը: