Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շավարշ Քոչարյանը հանդիպել է Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակի հետ

Պաշտոնական
aabd3c0dc4c2a178a9d82f2d133091fb

Ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հանդիպումը Հայաստանում գտնվող Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ընդգծելով երկկողմ համագործակցության խթանման գործում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերը: ԱԳ նախարարի տեղակալը Կնեսեթի փոխխոսնակին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: