Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էլ Կլասիկոներում» Մեսին առայժմ գերազանցում է Ռոնալդուին

Սպորտ
sport-elklasiko

Ապրիլի 2-ին ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» եւ «Ռեալի» միջեւ տեղի կունենա հերթական «Էլ Կլասիկոն»: Իսպանական լրատվամիջոցները խաղից երկու օր առաջ բազում համեմատություններ են անցկացնում երկու թիմերի եւ դրանց ֆուտբոլիստների միջեւ: Մասնավորապես, վիճակագիրները պարզել են, թե ինչպիսին են դրանց գլխավոր աստղերի՝ Լիոնել Մեսիի եւ Քրիշտիանու Ռոնալդուի վիճակագրությունն այդ խաղերում: «Էլ Կլասիկոյում» անցկացրած 24 խաղերում եւ «Բարսելոնայի», եւ «Ռեալի» հարձակվողը դարձել են 15 գոլի հեղինակ, բայց ահա գոլային փոխանցումներով արգենտինացին շատ է առաջ պորտուգալացուց՝ 10:2: Լիոնել Մեսին իր թիմի հետ 12 անգամ հաղթել է «Ռեալին», իսկ ահա Քրիշտիանու Ռոնալդուին դա հաջողվել է 6 անգամ: Վեց հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Նշենք, որ ընթացիկ առաջնության առաջին շրջանում «Բարսելոնան» Մադրիդում 4:0 հաշվով ջախջախել է «Ռեալին»: Զարմանալի չէ, որ բուքմեյքերներն այս խաղում մոտ երեք անգամ բարձր են գնահատում բարսելոնցիների հաղթանակը՝ 1,62 գործակից՝ մադրիդցիների 4,50-ի դիմաց: