Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ

Կարևոր լուրեր Տնտեսություն
crtaharutyun

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է. Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ: ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» տվյալներով` ս․թ մարտի 30-ի լույս 31-ի և 31 –ի լույս ապրիլի 1-ի գիշերային ժամերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում,  առանձին հատվածներում օդում հնարավոր են  մինչև -2, իսկ հողի  մակերևույթին ` անհամեմատ ավելի ցածր ջերմաստիճաններ։ Այդ կապակցությամբ ՀՀ  գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է գյուղացիական տնտեսություններին ցուցաբերել զգոնություն և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ։   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին