Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում սպորտով զբաղվում են 41 հազար երեխաներ

Սպորտ
sport-1

«Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում են տարբեր գերատեսչություններին պատկանող 176 մանկապատանեկան մարզադպրոցներ: Դրանք տեղակայված են հանրապետության 56 համայնքներում, այդ թվում 60-ը գործում են Երեւանում: Մարզադպրոցներում պարապում են մոտ 41 հազար երեխաներ: Պետբյուջեյով ֆինանսավորվող բոլոր մարզադրպրոցներում ուսուցումն անվճար է» - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի մարզական կազմակերպությունների եւ մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Վաղինակ Գալստյանը: Ինչպես նշեց նույն վարչության մանկապատանեկան սպորտի զարգացման բաժնի ղեկավար Գոհար Թադեւոսյանը, անցած տարվա համեմատ մարզվող երեխաների թիվն ավելացել է մոտ 1000 հոգով: Սակայն պարզվեց, որ Հայաստանում սպորտով զբաղվում են դպրոցական տարիքի երեխաների 11 տոկոսը: Ըստ բաժնի վարիչի, դա բավականին ցածր ցուցանիշ է: «Մանկապատանեկան սպորտի զարգացման համար շատ կարեւոր է երեք հիմնական խնդիրների լուծումը: Առաջին՝ նորմատիվ իրավական դաշտն է, երկրորդ՝ նյութատեխնիկական բազայի ապահովումը, եւ երրորդ՝ որակյալ մարզիչ-մանկավարժների առկայությունը: Այդ երեք ուղղությամբ նախարարությունում տարվում են աշխատանքներ: Օրինակ, անցած տարի իրավական ակտ ընդունվեց, որի համաձայն 2018թ հուվարից բարձրանալու է մարզիչ-մանկավարժների աշխատավարձը» - հավելեց Գոհար Թադեւոսյանը: «Ա1+»-ի մարզական լրագրողի այն հարցին, թե որն է հիմնական խնդիրը, որ տոկոսային առումով քիչ երեխաներ են ընդգրկված մարզադպրոցներում, բանախոսներն այդպես էլ պատասխան չգտան: