Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստը խթանիչ է օգտագործել

Սպորտ
sport-turqia-30.03.

Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Գյոկհան Գյոնյուլը բռնվել է խթանիչներ օգտագործելու մեջ: Այդ մասին հայտնում է Ntvspor հեռուստաալիքը: «Ֆեներբախչեի» 31-ամյա խաղացողի դոպինգ ստուգումը դրական արդյունք է տվել երկրի առաջնության «Բեշիկթաշի» հետ խաղից հետո: Նրա ակումբն այդ կապակցությամբ հայտարարել է, որ թիմի բժիշկները խաղացողի վնասվածքը բուժելու համար որոշակի դեղեր են տվել նրան, որոնք արգելված դեղամիջոցների շարքին չեն պատկանել: Սակայն եթե «Ֆեներբախչեին» չհաջողվի ապացուցել այդ փաստը, ապա Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստը կորակազրկվի երկու տարով, իսկ ակումբը կտուգանվի: