Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաեւ 4+4+4 ձեւաչափի հանդիպմանը (տեսանյութ)
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ ԸՕ նոր նախագծի շուրջ անցկացված քննարկմանը ներկա պատգամավորները հիմնականում լսողի դրում էին. քննարկման կեսից դուրս գալով՝ լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով. «Կային առաջարկություններ, որոնց վերաբերյալ մենք հարց բարձրացրինք, իսկ Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ այդ հարցին դեռ լուծում չենք գտել. դուք էլ մտածեք, եթե կլինի կոնկրետ լուծում, կքննարկենք: Այս փուլն ինձ համար հետաքրքիր էր՝ տեղեկատվություն ստանալ, թե աշխատանքային խումբը կոնկրետ ինչ ուղղությամբ է աշխատում: Կան առաջարկներ, որոնք նոր են, ու ճիշտ չէ դրանց վերաբերյալ միանգամից դիրքորոշում արտահայտել. դրա մասին պետք է մտածել, մասնագետների հետ քննարկել»: Ինչ վերաբերում է ՀԱԿ առաջարկած 4+4+4 ձեւաչափին, ապա պարոն Փաշինյանը նշեց, որ արդեն ասել է՝ ՔՊ կուսակցությունն այդ ձեւաչափին մասնակցության որեւէ հետաքրքրություն չունեն. «Սակայն դա չի էլ նշանակում, որ մենք խնդիր ունենք այդ ձեւաչափի հետ»: Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաեւ 4+4+4 ձեւաչափի հանդիպմանը, քանի որ երեկոյան Հրազդանում մասնակցելու է ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանի՝ քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին: