ՏՂԱՄԱՐԴԻԿ ՁԱԽՈՂՎԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԻՍԿ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ
Թուրքիայում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ հայ շախմատիստները բավական անհաջող հանդես եկան: Բացի այն, որ մեր շախմատիստները չկարողացան մրցանակային տեղեր գրավել, այլեւ չընդգրկվեցին լավագույն 16 մասնակիցների ցանկում, ինչը հնարավորություն էր տալիս այս տարի մասնակցել «նոկաուտ» համակարգով աշխարհի առաջնությանը:
Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց Աշոտ Անաստասյանը, որը 6.5 միավորով բաժանեց 25-34-րդ տեղերը: Արտաշես Մինասյանը, Տիգրան Քոթանջյանը եւ Տիգրան Պետրոսյանը 6-ական միավարով հանգրվանեցին 35-ից 64-րդ տեղերում:
Իսկ ահա կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանը 7.5 միավորով բաժանեց 3-ից 11-րդ տեղերը, իսկ անցկացված լրացուցիչ պարտիաներով գրավեց 3-րդ հորիզոնականը` արժանանալով բրոնզե մեդալի: Լիլիթը նաեւ իրավունք ստացավ մասնակցել աշխարհի առաջնությանը: