A
A
«Օդանավակայանը բնականոն հունով աշխատում է»
«Օդանավակայանը բնականոն հունով աշխատում է»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։ Նա վստահեցրեց, որ բոլոր թռիչքներն իրականացվում են սովորականի նման։ «Ես իրավասու չեմ արտակարգ իրավիճակ հայտարարել կամ այդ մասին խոսել»,-նշեց նա։ Դիտարկմանը, թե մեծ թվով ոստիկանության, ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցներ են ժամանել օդանավակայան, նա ասաց. «Ոստիկանները սովորականի նման հսկում են տարածքը։ Ես մեծ թվով ոստիկաններ չեմ տեսել»։ Հիշեցնենք, որ Հայաստանի իրավապահ մարմիններում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթեցվելու է։