Բնակիչների հետ վարչապետն այդպես էլ չհանդիպեց. թարմացված
13.55. Կառավարության շենքի դիմաց հավաքված կոնդի նախկին բնակիչներին հանդիպեց կառավարության դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը եւ վստահեցրեց, որ նրանց խնդիրը ուսումնասիրման փուլում է: Վարչապետը նախարարների հետ խորհրդակցություն է անցկացնելու այս հարցով եւ վերջնական քննարկումներից հետո պատրաստ կլինի նրանց հանդիպել; Բնակիչները սակայն անդրդվելի էին, նրանք շարունակում են պնդել, որ ուզում են հանդիպել վարչապետի հետ, եւ այդ ամենը անձամբ նրանից լսել: Վերջնական բանակցությունների արդյունքում բնակիչները որոշեցին գալիք երեքշաբթի հավաքվել կառավարության շենք դիմաց: 13.04 Այս պահին լարված իրավիճակ է Կառավարության շենքի դիմաց։ Կոնդ թաղամասի նախկին բնակիչները պատրաստվում են փակել Տիգրան Մեծ և Ամիրյան փողոցների խաչմերուկը, որպեսզի գոնե այդպես վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջապես հանդիպի իրենց հետ։ Կոնդի բնակիչներից մի քանիսը փորձեցին անցնել փողոցը, սակայն ոստիկանները նրանց միանգամից հրմշտոցներով վերադարձրին մայթ։ Բնակիչներն ասում են, որ այստեղից ոչ մի տեղ չեն գնա՝ մինչև չհանդիպեն վարչապետին։ Ոստիկաններից մեկը հիմա մտել է կառավարության շենք, որպեսզի փորձի բնակիչների համար հանդիպում կազմակերպել։ Հիշեցնենք, 8-ից 10 տարի առաջ Կառավարությունը որպես գերակա շահ է ճանաչել եւ նրանց դուրս է հանել իրենց բնակարաններից՝ խոստանալով փոխհատուցում: