Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Победа»-ն չվերթների հայտ չի ներկայացրել. քաղավիացիա

Տնտեսություն
airline

«Մեր օդանավակայանի գները բարձր չեն». «Ա1+»-ի հետ զրույցում, մեկնաբանելով ռուսական «Победа» ընկերության ներկայացուցչի հայտարարությունը, թե իրենք չեն կարողանում Սոչի-Երեւան չվերթի էժան տոմսեր առաջարկել՝ ելնելով «Զվարթնոցի»  բարձր գներից, ասաց օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ տարածաշրջանում մայրաքաղաքային օդանավակայաններից ամենամատչելի գները «Զվարթնոց»-ում են,  չնայած նրան, որ սպասարկումն ավելի բարձր է: Մենք կապվեցինք նաեւ քաղավիացիայի վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանի հետ։ Նա  եւս հաստատեց, թե տարածաշրջանում «Զվարթնոցի» գներն ամենացածրն են եւ հավելեց, որ «Победа» ընկերությունը չվերթներ իրականացնելու հայտ չի ներկայացրել: Նշենք, որ Rusarminfo-ի հետ զրույցում «Победа»-ի մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան ասել էր. «Այս պահին Երեւանի օդանավակայանի սպասարկման գները մեր ավիաընկերությանը թույլ չեն տալիս շուկա դուրս գալու դեպքում նվազագույն գնի տոմսեր առաջարկել ուղեւորներին, ինչը հակասում է մեր գնային քաղաքականությանը»: Ի դեպ, Regnum-ի կատարած ուսումնասիրության համաձայն՝ մեկ ուղեւորի սպասարկման վճարը «Զվարթնոց» օդանավակայանում կազմում է 45 դոլար, Թբիլիսիի «Շոթա Ռուստավելիում»՝ 51 դոլար, իսկ Բաքվի «Հեյդար Ալիեւում»՝ 79 դոլար: