Լրագրողների մեքենան ձորն է ընկել
Մարտի 20-ին, ժամը 18.04-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի առաջին ոլորանի մոտակայքում «Toyota» մակինիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը. ավտոմոքենայում կին կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Վանաձոր հատվածի 18-րդ կմ-ում «Toyota Alphard» մակնիշի 34 TN 085 պետհամարանիշով (վարորդ՝ 1976 թ. ծնված Ն. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահելով դեպի ձորակը (մոտ 7մ)՝ կողաշրջվել է. ուղևորն մնացել է ավտոմեքենայում: Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ուղևոր՝ 1980 թ. ծնված Ա. Ս.-ին դուրս են բերել ավտոմոքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը վթարի ենթարկված մեքենայում եղել են «Շողակաթ» հեռուստաընկերության 5 աշխատակիցներ, որոնցից վիրավորվել է 1-ը: Նրա կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում: