Հրդեհ է բռնկվել Վանաձորի գազալցակայանում. կա տուժած
Մարտի 20-ին, ժամը 10.59-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 3-րդ թաղամասի Գր. Նարեկացու փողոցում՝ գազալցակայանում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել Գր. Նարեկացու փողոցի թիվ 67 Գ հասցեում գտնվող «Սեզամ-Գազ» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի օժանդակ կառույցում՝ գազի ճնշման համահարգում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.13-ին, մարվել՝ 11.25-ին: Այրվել են շինության առաստաղի փայտե կառուցատարրերը՝ 50 քմ և կենցաղային իրեր: ԱԻՆ news.am-ից տեղեկանում ենք, որ հրդեհի հետեւանքով տուժել է նաեւ աշխատակիցներից մեկը, ում շտապօգության մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն՝ դեմքի եւ ձեռքերի այրվածքներով: Տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: