Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության մի շարք վայրերում ձյուն է տեղում

Պաշտոնական
zyun

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով մարտի 20-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Ապարանում, Արագածում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Մարտունիում, Ջերմուկում, Սարավանում, Սիսիանում և Մեղրիում տեղում է ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն