Գնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք պահանջելու համար
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանին` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար: Նախնական քննությամբ պարզվել է, որ գնդապետ Ս.Խաչատրյանը 2015թ. դեկտեմբերին ծառայության բերումով տեղեկացել է, որ ՍՊ ընկերությունը 06.11.2015թ ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքած ձառայությունների գնման պայմանագրի կատարման արդյունքում ստացել է գերշահույթ, ինչի կապակցությամբ վերադասի հանձնարարությամբ որոշակի ստուգողական գործողություններ է իրականացրել։ Ընկերության գերշահույթ ստանալու վերաբերյալ ստուգման արդյունքներն իր լիազորությունների շրջանակում վերադասին բարենպաստ կերպով զեկուցելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ստուգման վերաբերյալ նյութերն իրավապահներին չուղարկելուն նպաստելու դիմաց, ըստ ձեռք բերված ապացույցների, գնդապետը գլխավոր մասնագետ Ա.Ղարիբջանյանի միջոցով» ՍՊ ընկերության տնօրենից 2016թ. մարտի սկզբին պահանջել է առանձնապես խոշոր չափերով` 5.000.000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ գումար կաշառք: ՀՀ Քննչական կոմիտե