Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Սպարապետը, ՀՀԿ-ական պատգամավորը՝ կապիտան Հասմիկի հուշերում (տեսանյութ)

Հասարակություն
zinvorakan-nkar

Ռազմի դաշտում անգամ կանայք կարող են ղեկավարել տղամարդկանց։ Հասմիկ Գալոյանը մեկն է այդ կանանցից, որը ղեկավարել է կապի հանգույցը։ «Առանց կապի ոչ մի բան չի կարող լինել։ Կապը պետք է ունենաս հստակ ամեն մի ստորաբաժանումում»,-ասում է նա։ Հասմիկը հիշում է վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ հանդիպումը։ «Պատերազմից հետո, Վազգեն Սարգսյանն այն ժամանակ Պռոշյանում էր, գնում է իր մեքենայով և առավոտ շուտ տեսնում է զինվորի՝ լաթիկով։ Գալիս է զորամաս, պահանջում է հրամանատարին։ Գնացի, ինքն ինձ ճանաչում էր, ասաց՝ այս ո՞վ է, գնա, գնա...»։ Երկրապահ կամավորականների միության ընդհանուր բաժնի ավագ տեսուչը հաճախ է հանդիպում ազատամարտի մասնակիցներին։ Պատգամավոր Առաքել Մովսիսյանին տեսնելիս միշտ մի դեպք է հիշում։ «Իր պոզիվնոյն է եղել Շմայս։ Երբ հրամանատարը բան էր պահանջել, ես զանգահարեցի, ինքն էր վերցրել հեռախոսը, ասացի՝ փոխանցեք հրամանատարին։ Այդտեղ գնաց եռահարկ հայհոյանք, ես զարմացա։ Բայց մինչև հիմա էլ ինչքան ինձ Շմայսը տեսնում է՝ շատ բարեհամբույր, շատ լավ է»։ Մանրամասները՝ տեսանյութում