Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիմա Բիլանի «պատմական» ելույթը Երեւանում

Մշակույթ
bilan

Երգ, պար, ակրոբատիկա ու գեղասահք. այս բոլորը միասին` համեմված գեղեցիկ երաժշտությամբ, ներկայացվեց  հայ հանդիսատեսին «Սառույցի թագավորները» շոուի ժամանակ: Շոուի պրոդյուսեր Արի Զաքարյանը, իր արդեն հայտնի դարձած ծրագիրը փոփոխել էր հատուկ հայ հանդիսատեսի համար, ներառելով` հայկական երգ ու երաժշտություն: Ծրագրի գլխավոր հերոսը, թերեւս, Եվգենի Պլյուշչենկոն էր: Հայ հանդիսատեսը նրան դիմավորեց բուռն ու ջերմ ծափահարություններով: Նրա ելույթից հետո համերգի կազմակերպիչները գեղասահորդին աստղ նվիրեցին: Նրան հանձնեցին սերտիֆիկատ, որը վկայում է` Կարիճ համաստեղության աստղերից մեկը անվանակոչվել է Եվգենի Պլյուշչենկոյի անունով: Երեկոյի ամենասպասված հյուրը, իհարկե, երգիչ Դիմա Բիլանն էր: Նա մի քանի երգ կատարեց իր երգացանկից, իսկ շոուի անակնկալը նրա  «Believe» երգն էր, որով նա հաղթեց «Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ 2008թվականին: Ինչպես եւ այն ժամանակ, այսօր էլ, երգը կատարվեց նույն կազմով` գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի եւ ջութակահար Էդվին Մարտոնի հետ: Համերգից հետո Դիմա Բիլանը իր Instagram-ի պաշտոնական էջում գրել է, որ տեղի է ունեցել պատմական պահ, քանի որ երգը այսպիսի կազմով նրանք ներկայացնում են հազվադեպ: Ի դեպ, երգչի Instagram-ի էջը հուշում է նաեւ, որ երեկ, համերգից առաջ նա զբոսնել է Երեւանում ու այցելել Ծիծեռնակաբերդ: bil bil1 bil2 bil3 bil5