Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

CARD հիմնադրամի հետ ստորագրվել է փոխըմբռման հուշագիր

Պաշտոնական
12809633_1172789662744650_6185427252377204498_n

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է CARD հիմնադրամ: Տնօրեն Գագիկ Սարդարյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է հիմնադրամում, ծանոթացել բաժինների ընթացիկ աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Շրջայցից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարության և CARD հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռման հուշագիր, որը միտված է ընդլայնելու համատեղ գործունեության շրջանակը գյուղատնտեսության ոլորտում, այդ թվում` սննդամթերքի անվտանգությանը և գյուղական համայնքների համաչափ զարգացմանն աջակցելու նպատակով: «CARD հիմնադրամը, որն արդեն երկար տարիներ մեր երկրում գործունեություն է ծավալում, իսկապես զգալի աշխատանք է իրականացնում գյուղատնտեսության զարգացման գործում: Դուք մեր ամենակարևոր գործընկերներից եք, և կարծում եմ, այս բնագավառում հանդիսանում եք պետություն-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակը: Ես վստահ եմ, որ համագործակցության այս արդյունավետ փորձը, որն այսօր ամրագրեցինք նաև հուշագրի ստորագրությամբ, տարեցտարի կընդլայնվի և կամրապնդվի նոր հաջողված ծրագրերով  ու նախաձեռնություններով»,-իր խոսքում մասնավորապես նշել է նախարար  Կարապետյանը: Հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը իր հերթին բարձր է գնահատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության ներկա մակարդակը և   շնորհակալություն հայտնել նախարարին այցելության, ինչպես նաև աշխատանքի ընթացքում մշտապես ցուցաբերվող մեծ օժանդակության և աջակցության համար: Հանդիպման ավարտին նախարարն այցելել է CARD-ի գրասենյակին կից գործող “GREEN DAY” մասնագիտացված օրգանական խանութ: Այն գործում է 2011 թվականի փետրվարից, այստեղ վաճառվում են հայկական, գերմանական, ավստրիական և ֆրանսիական արտադրության «բիո» մակնշմամբ ապրանքներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին