Հիմնովին փոխվելու է անապահովության գնահատման համակարգը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորությամբ մարտի 2-ին քննարկվել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքների անդամների նկատմամբ «բացակա» և «հարգելի բացակա» ծածկագրերը կիրառելու հիմքերի ուսումնասիրության իրականացման արդյունքները: Ուսումնասիրությունն իրականացվել է նախարարի հրամանով 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ. հունվարի 31-ը նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի, վերլուծության և մոնիթորինգի վարչության կողմից: Ընտրանքային կարգով ուսումնասիրություններ են իրականացվել հատկապես այն ընտանիքներում, որոնց կազմում «բացակա» և «հարգելի բացակա» անդամների վերաբերյալ կա պետական մարմիններից ստացված համապատասխան տեղեկատվություն և այդ ընտանիքների անդամների տեսակարար կշիռը տատանվում է 3.7%-ից 39.3% միջակայքում: Ընդհանուր առմամբ 14 սոցիալական աջակցության տարածքային մարմիններում ընտրանքային սկզբունքով առանձնացված թվով 598 ընտանիքներից, որոնցից 423-ում նշված է «բացակա», իսկ 175-ում«հարգելի բացակա», 346-ին կատարվել են տնային այցելություններ,որոնց արդյունքում հստակեցվել է ընտանիքի կազմը, ընտանիքի անդամների ազգակցական կապը, ընտանիքի սոցիալ-տնտեսական և բնակարանային պայմանները, ավտոմեքենաների առկայությունը, անդամի ՀՀ-ում կամ արտերկրում գտնվելու հանգամանքը և այլն: Կատարված 346 տնային այցելություններից 296-ը ՊԵԿ-ի և ՃՈ-իտվյալների համադրումից են: Քննարկման ընթացքում ներկայացված ուսումնասիրության և հնչած կարծիքների հիման վրա ձևավորվել է հստակ դիրքորոշում, համաձայնորի՝ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություննել իրականացնել գործող իրավական ակտերում: Ամփոփելով քննարկումը նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ այս քննարկումը մեկ անգամ ևս փաստում է, որ 1999թ. ներդրված ընտանիքների անապահովության գնահատման համակարգը հիմնարար փոփոխությունների կարիք ունի: «Մեր քաղաքացին պետք է վստահություն ունենա համակարգի նկատմամբ, և այսօր համակարգում առարկայական խնդիրները պետք է քայլ առ քայլ լուծենք՝ մեր ձեռքում ունենալով նաև կարգավորիչ գիլյոտինի ու վերահսկիչ պալատի ուսումնասիրություններն ու առաջարկությունները»,-իր խոսքում ընդգծելէ նախարարը: Հանդիպման ավարտին նախարար Արտեմ Ասատրյանը հանձնարարել է բարձրացված խնդիրների վեաբերյալ ներկայացված առաջարկությունների հիման վրա տասնօրյա ժամկետում պատրաստել և ներկայացնել ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Իսկ համակարգային փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններն արդեն տարեվերջին կներկայացվեն ՀՀ կառավարություն: Հանդիպմանը ներկա էին նախարարի տեղակալներ, Վերահսկիչ պալատի ներկայացուցիչներ, նախարարության մոնիթորինգի ևգնահատման, սոցիալական աջակցության վարչությունների աշխատակիցներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին