A
A
«Հուսով եմ՝ կսկսեմ քայլել». նախկին զինծառայող
Նախկին զինծառայող Սամվել Ավետիսյանը, որը բանակում ծառայելու ընթացքում հաշմանդամություն էր ձեռք բերել, այժմ Գերմանիայում անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց հենց ինքը՝ Սամվելը: «Հիմա բժիշկներն աշխատում են վերքերս փակեն, որ հետո կարողանամ ոտքերս բացել: Դրանից հետո երևի կլինի գլխավոր վիրահատությունը: Հուսով եմ՝ այդ ժամանակ կսկսեմ քայլել»,-նշեց նա: Սամվելը գոհ է իրականացվող բուժումից և վստահում է բժիշկներին: «Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աղոթում են ինձ համար»,-շեշտեց նա: Հիշեցնենք, որ երիտասարդը ողնաշարի հատվածում հրազենային վնասվածք էր ստացել, որի հետևանքով գամված է անվասայլակին: