Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ում ցանկացածը կարող է այլ կարծիք ունենալ (տեսանյութ)

Քաղաքականություն
vahe-nkaar

Արդյոք ԲՀԿ-ից նոր արտահոսք սպասվո՞ւմ է, թե՞ ոչ։ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն ասում է, որ նման խնդիր չունեն, եւ որ ապագայի մասին կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է. «Մեր որդեգրած սկզբունքներից այն կողմ չենք գնալու։ Մեր գործունեությունը ծավալելու ենք ներդաշնակ, ով համահունչ է համարում մեր գործունեությունը՝ այդ ուղով շարունակում է իր աշխատանքը։ Կարծիք արտահայտելու առումով մենք որեւէ խնդիր չենք տեսնում։ Կուսակցությունում ցանկացածը կարող է այլ կարծիք ունենալ»։ Վահե Էնֆիաջյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ասելով, որ դրանք ներքին խոհանոցային հարցեր են։