A
A
Առաջարկվում է «Յուքոմ»-ին արտոնություն տալ
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Կառավարությանն առաջարկել է «Յուքոմ»-ին արտոնություն տալու հարցը։ Վաղվա նիստում ըստ ամենայնի որոշում կկայացվի՝ Ներդրումային ծրագրի շրջանակներում «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին։ Ի դեպ, կառավարության egov.am էջում այս նախագծի հիմնավորում կամ որևէ տեղեկանք ներկայացված չէ։