Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ երիտասարդները նախընտրում են մոդայիկ գրքեր

Հասարակություն
books

Երբ հեռուստացույցն ու ինտերնետը հայտնվեցին մարդկանց կյանքում, գրքերն ու թերթերը կարծես թե երկրորդ պլան անցան։ Այն ինֆորմացիան, որը նախկինում գտնելու համար պետք էր տասնյակ գրքեր թերթել, այսօր կարելի է գտնել համացանցից մի քանի վայրկյանում: Մեծահասակները կածում են, որ երիտասարդները օգտվում են այդ հնարավորությունից ու այլեւս գիրք չեն կարդում: Երիտասարդները հակադարձում են՝ այնպես չէ, որ իրենց չի գրավում գիրքը՝ թղթային տարբերակով: Երիտասարդների խոսքերը հաստատում են նաեւ գրադարաններում։ Այցելուների պակաս այստեղ երբեք չի լինում: Գրադարան երիտասարդներն այցելում են տարբեր պատճառներով: Մի մասը՝ քննությունների պատրաստվելու համար, բայց քիչ չեն նաեւ նրանք, որոնք գալիս են՝ գեղարվեստական գիրք ընտրելու. «Բոլորն ուզում են Ռեմարկ, Օրուել, Մարկես կարդալ, կարծես մոդայիկ գրքեր են դարձել»,-ասում է Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի գլխավոր գրադարանավար Անահիտ Վերդոյանը: Ի դեպ, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանն այսօր սովորականից էլ մարդաշատ է։ Նրանք ընթերցողների համար անակնկալ էին պատրաստել՝ գիրք նվիրելու օրվա առիթով։ Գիրք նվիրելու ավանդույթը Հայաստանում տարածում գտավ 2008 թվականից, գաղափարը ԳՄ նախկին նախագահ Լեւոն Անանյաննին է: Օրը նույնպես պատահական չէ ընտրված, այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: