Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարգապահական տույժեր՝ 6 բուհերի նկատմամբ

Պաշտոնական
Ashotyan-Armen12

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել մի շարք բուհերի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ: Հրամանների համար հիմք են հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության կատարած ուսումնասիրությունները և ներկայացրած եզրակացությունները: Համաձայն ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանի՝ նախազգուշացում է հայտարարվել հետևյալ բուհերին. Հայբուսակ համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով "Ստոմատոլոգիա", "Բուժական գործ", "Դեղագիտություն" մասնագիտությունների գծով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների խախտումների համար /սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման կարգերի, կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի առկայության և օտարերկրյա քաղաքացիների ուսուցման կազմակերպման պահանջների մասերով/: Հայկական բժշկական ինստիտուտին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար / կլինիկական պրակտիկայի պայմանագրերում առկա, ինչպես նաև ուսումնամեթոդական ապահովվածության պահանջների խախտումների մասերով/: Ավանդական բժշկության համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/: Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով "Ստոմատոլոգիա", "Բուժական գործ" մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/: Սուրբ Թերեզայի անվան համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով "Ստոմատոլոգիա" մասնագիտության գծով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/: Երևանի մենեջմենթի համալսարանին (Գյումրու մասնաճյուղ) բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` "Ստոմատոլոգիա" մասնագիտության գծով, գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար/ զբաղեցրած ուսումնական տարածքի` մարզադահլիճի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պահանջի մասով/: Վերոնշյալ ուսումնական հաստատություններին արձանագրված խախտումների վերացման և ՀՀ կրթության և գիտության նախարարություն հիմնավորող փաստաթղթերի ներկայացման համար հրամաններում սահմանվել են համապատասխան ժամկետներ: