A
A
Խաղողի օղու արտադրության տուրքը կնվազի (տեսանյութ)
Կառավարությունն այսօր որոշեց նվազեցնել խաղողի օղու արտադրության տուրքը: Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանի բացատրությամբ՝ տուրքը խանգարում է ոչ մեծ արտադրողներին, որի հետեւանքով Հայաստանում խաղողի օղի գրեթե չի արտադրվում. «Դրանից տուժում են նաեւ խաղողագործները»: Ի դեպ, արտադրության տուրքը, որը կազմում է տարեկան 15 մլն դրամ, այն այսուհետ կկազմի 50 հազար դրամ: Պարոն Բաղինյանը հավելեց, որ դեսերտային եւ թունդ գինիները, որոնք պահանջում են բացառապես խաղողի օղու հավելում, այս պահին պատրաստվում են ցորենից, ինչ արգելվում է ԵՄ-ի եւ Ռուսաստանի օրենսդրությամբ, հետեւաբար՝ դա խոչընդոտում է արտահանմանը: