A
A
Տուրք՝ ավտոկայանատեղերում տրանսպորտային միջոցը կայանելու համար
Մամլո հաղորդագրություն Հարգելի համաքաղաքացիներ, համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի՝ Երևան քաղաքում սահմանված կարգով կազմակերպված ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար անհրաժեշտ է վճարել տեղական տուրք: Տեղեկացնում ենք, որ առանց տեղական տուրքի վճարման կայանված ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը, օրենքով սահմանված կարգով, կենթարկվեն վարչական պատասխանատվության: Երևանի քաղաքապետարան