Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստ. Դեմիրճյանը գիտի՝ ինչ անել, որ «թաղի խուժանը չհամարձակվի ահաբեկել ընտրողներին» (տեսանյութ)

Քաղաքականություն
E18ZzLFaYKY

«Դեկտեմբերի  6-ի հանրաքվեն անցավ զանգվածային խախտումներով՝ համալրելով կեղծված ընտրությունների և հանրաքվեների շարքը: Հիմա էլ վարչախումբը խոստանում է այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը կբացառի ընտրակեղծարարությունը: Բայց մարդիկ շատ լավ հասկանում են, որ խնդիրը ոչ թե օրենսգրքի մեջ է, այլ իշխանության, որն ամբողջ պետական մեքենան օգտագործում է՝ ընտրությունները կեղծելու համար»,-ԱԺ ամբիոնից ասաց ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: Գործիչը գիտի, թե ինչ կերպ կարելի է ընտրական գործընթացների նկատմամբ մարդկանց վստահությունը վերականգնել. «Առաջին հերթին պետք է վերացնել մեր երկրում անպատժելիությունը. որևէ պաշտոնյա չի համարձակվի չարաշահել իր դիրքը, թաղի խուժանը չի համարձակվի ահաբեկել ընտրողներին: Անհրաժեշտ է Ընտրական օրենսգրքում ներառել ընդդիմության կողմից բարձրաձայնված առաջարկությունները, մասնավորապես՝ ընտրացուցակները մաքրել»,-շեշտեց պարոն Դեմիրճյանը: