A
A
Բերդի ճանապարհը փակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փետրվարի 1-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ, փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն