Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացիական կոոպերատիվները կզարգանան

Պաշտոնական
229f0507-ab9b-40bb-b610-0b8b56775642

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման հարցերի շուրջ: Քննարկվել են, մասնավորապես, Հայաստանում գյուղացիական կոոպերատիվների կայացմանը և ամրապնդմանը, պետական աջակցության մեխանիզմների կատարելագործմանն առնչվող հարցեր: Արծարծվել են «Գյուղացիական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի կիրարկմանը և օրենքից բխող ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման և ոլորտի հետագա զարգացման հեռանկարներին, ներկայացվել են մի շարք առաջարկություններ: Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել գյուղացիական կոոպերատիվների կայացմանը և կարևորելով այդ գործընթացում բոլոր շահագրգիռ մասնակիցների ջանքերի համատեղումը՝ առաջարկել է ներկայացնել «Գյուղացիական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքից բխող գործնական քայլերի և ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ: