Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Porsche Cayenne»-ն արգելափակվել է ձնակույտում

Պաշտոնական
roads

Հունվարի 24-ին, ժամը 10.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի պատկերասրահի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Մելիք Ադամյան փողոցի թիվ 6 հասցեի մոտակայքում: Հրշեջ-փրկարարները «Porsche Cayenne» մակնիշի 50 Ս T101 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: