Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը սահմանել է որսի չափաքանակը

Պաշտոնական
b43e14465adc2168f0cf8d12c7ed9e54

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը սույն թվականի հունվարի 20-ին հրաման է ստորագրել 2016 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին: Հրամանում մասնավորապես ասված է. Համաձայն «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և 8-րդ հոդվածի 8-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N1237-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված N1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը. Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ` 1.     Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում 2016 թվականի ընթացքում  սահմանել որսի հետևյալ չափաքանակները. 1)    Կարաս` մինչև 100 տոննա, 2)    Ծածան` մինչև 100 տոննա, 3)    Խեցգետին` մինչև 3600 տոննա: 2.     Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին` կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս առաջնորդվել սույն հրամանի 1-ին կետում նշված չափաքանակներով: 3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության     աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին` 1) սահմանված կարգով իրականացնել Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության աշխատակիցներին. 2) ուժեղացնել վերահսկողությունն իշխանի, կողակի և սիգի ապoրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ` համագործակցելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ: 4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ: ՆԱԽԱՐԱՐ  Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ