Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսիո պատրիարքի ելույթը՝ անհաջող հայտարարություն. Շավարշ Քոչարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
shavarsh

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միայն մեկ խոսքը, այն է՝ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ձեւական է, շատ հստակ ցույց է տալիս, թե ի սկզբանե ինչպես է Ադրբեջանը տրամադրված բանակցություններին: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Շվեյցարիայում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը. «Դա բավական է հասկանալու այն մոտեցումը, որն ունի Ադրբեջանի ղեկավարությունը՝ եւ համանախագահության, եւ կարգավորման սկզբունքների նկատմամբ: Սա է պատճառը միանշանակ, որ տարիների ընթացքում հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա: Եթե ԼՂ բանակցային գործընթացում դրական տեղաշարժ չարձանագրվի, կհասունանա նոր մոտեցում՝ կամ պարտադրանք Ադրբեջանին, կամ էլ ուղղակի ԼՂՀ ճանաչման գործընթաց»: Նա նաեւ անդրադարձավ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այն հայտարարությանը, թե Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաներ չեն ոչնչացվել. «Դրանից հետո եղավ իրենց մամուլի խոսնակի մեկնաբանությունը, որ իբր դա չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը եւ այլն: Ես կարծում եմ, ամեն դեպքում, այդ հայտարարությունը շատ անհաջող էր»: