Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառուցվածքային փոփոխություններ հարկադիր կատարման ծառայությունում

Պաշտոնական
c210e747-ed6d-49f4-8b34-8177a8382d94

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր՝ հունվարի 11-ին, անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մինչ  օրակարգին անցնելը, ՀՀ գլխավոր  հարկադիր կատարողը շնորհավորել է աշխատակիցներին Նոր տարվա կապակցությամբ, մաղթել բեղմնավոր և արդյունավետ աշխատանք։ Ի թիվս այլ հարցերի` խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Հարկադիր կատարման ծառայության կառուցվացքային փոփոխությունները: Մասնավորապես՝ Ծառայությունում ստեղծվել է Միջազգային  հարաբերությունների  և հասարակայնության  հետ կապերի  բաժին, որի  ղեկավար է նշանակվել Աննա Հայրոյանը։ ՀՀ գլխավոր  հարկադիր կատարողը շնորհավորել է նորանշանակ  բաժնի պետին և նրան շնորհել արդարադատության կապիտանի արտահերթ կոչում։  Միհրան Պողոսյանի  մեկ այլ հրամանով Տեղեկատվական  տեխնոլոգիաների ներդրման բաժնի և համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատու Սյուզաննա Տոպսակալյանին շնորհվել է արդարադատության մայորի արտահերթ կոչում։ Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը համապատասխան  հանձնարարականներ է տվել  Ծառայության կենտրոնական մարմնի բաժինների ղեկավարներին։