Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդգես Գասպարին փորձել է շիշ նետել Սերժ Սարգսյանի առանձնատան վրա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
vardges-gaspari

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հուշերում 2016 թվականի սկիզբը դեռ երկար կմնա:   Հենց Ամանորի գիշերը նրան   Ազատության հրապարակից բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին. «Մի քանի ժամ պահելուց հետո տարան, գցեցին Աշտարակի ճանապարհին»,- «Ա1+»-ին ասաց Վարդգես Գասպարին: Մյուս անակնկալը   Վարդգես Գասպարիին սպասվում էր հունվարի 6-ին։ Իր պատմելով՝   նույն թաղամասում բնակվող ՀՀԿ-ականը փողոցում բռնություն է գործադրել իր նկատմամբ: «Այդ անձնավորությունը լավ խմած էր, հարբած, հոտը լավ փչում էր նրա վրայից: Իմ դիմացը փակել էր, թե պիտի կանգնես, քեզ հարց ունենք: Ես փորձեցի շրջանցել, թույլ չտվեց, հնչեցրեց սպառնալիքներ եւ հարվածեց, սկզբից հարվածեց դեմքիս, փորիս, վայր ընկա, քացիներով եւ այլն»,- պատմեց նա: Ի պատասխան՝ Վարդգես Գասպարին փորձել է ակցիա անել Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ։ «Մոտակայքում տեսա մի շիշ էր ընկած, շիշը վերցրեցի եւ շպրտեցի պահակակետի պատուհանին, դա կպավ ոչ թե պատուհանին, այլ կողքի պատին: Դուրս եկան պահակակետի մարդիկ հարցրեցին, ինչ է եղել, ես ասեցի ձեր թիմակիցներն են իմ նկատմամբ բռնություն կիրառել եւ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որը անպատիժ 10 մարդու սպանել է 2008 թ-ին եւ մյուս բռնությունները դրա ածանցյալներն են»,- հիշում է Վարդգես Գասպարին: Անվտանգության աշխատակիցների արձագանքը մեղմ չի եղել։ «Ես արդեն պառկել էի, քացիներով եւ այլն: Հետո եկան ոստիկանական մեքենաներ եւ ինձ կոպիտ ձեւով խցկեցին մեքենան, ձեռքերը ոլորելով, գլուխս սեղմել էին ներքեւ, մինչեւ ծնկներիս մոտ եւ ավելի էր: Մի քանի ժամից ավելի մեքենան քշում էր, չգիտեի՝ ո՞ւր եւ ի՞նչ նպատակով: Տարան մի խուլ վայր եւ տարան գցեցին մեքենայից ցած, դա Դավթաշենի ձորում էր»: Ի դեպ,   Վարդգես Գասպարին չի պատրաստվում բողոք ներկայացնել ոստիկանություն, քանի որ իր նկատմամբ բռնություն կիրառողները հենց ոստիկաններն են։