Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞րն էր 2015թ. գլխավոր դասը ԱԺ պատգամավորների համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
naira2

ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանը սիրում է դաս տալ։ Որպես նախկին մանկավարժ՝ իր ամենաուսուցողական դասը համարում է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղղված ելույթը. «Իմ ամենալավ դասը Նարեկացին էր, որ փորձեցի հնչեցնել ԱԺ-ում եւ դա վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին»: Նա մեծ հույսեր է կապում ընդունված սահմանադրական փոփոխությունների հետ: Ռուզաննա Մուրադյանը պարծենում է, որ կին պատգամավորներից ամենից շատ իր՝ շուրջ ինը առաջարկն է ներառվել նախագծում: Տարեվերջին ԱԺ-ում հնարավոր եղավ հանդիպել միայն ՀՀԿ կին պատգամավորների: Նրանցից Նաիրա Կարապետյանի համար 2015թ. իր աղջկա ծնունդը կարեւոր մի եզրահանգման բերեց. «Այն ամենը, ինչ մենք անում ենք դրսում, առօրյայում, ամեն մեկս աշխատանքի վայրում, վերջիվերջո անում ենք ընտանիքի համար»: Թեեւ նա անկնկալի էր եկել՝ վճարելով թանկացած էլեկտրաէներգիայի վարձավճարը, սակայն վստահ է՝ եկող տարի նոր, տհաճ անակնկալ չեն լինելու. «Հասարակ քաղաքացին պետք է վստահ լինի, որ նույն 2,2 տոկոս տնտեսական աճը ոչ թե վատ ապրելն է, այլ ստաբիլ ապրելն է, որ նրան չեն խաբում, որ նրան չեն խոստանում ոսկե սարեր, հետո տարվա կեսին այնպիսի անակնկալների առջեւ կանգնեցնում, ինչպիսին կոմունալ վճարների թանկացումն է»։ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ես մեծ սպասելիքներ ունի գալիք տարուց. «Ես մի սովորույթ ունեմ՝ ամեն օրվա վերջում փորձում եմ լավն ու վատը գնահատել եւ պարզապես ուզում եմ հավատալ, որ լավը մի քիչ ավելի շատ է եղել ու վատը ավելի քիչ է եղել, եւ ուզում եմ ցանկանալ, որ յուրաքանչյուր ընտանիքում այդ սալդոն անելու, բալանս անելու ժամանակ միշտ տեսնենք, որ լավը ավելի շատ է»: ՀՀԿ կին պատգամավորները վստահեցնում են՝ եթե պետական բյուջեով ավելի զուսպ տարի է լինելու 2016թ., ապա սահմանադրական փոփոխություններով առաջընթաց է լինելու: