Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս ԴԱՀԿ ղեկավարը հարստացավ՝ Արփինե Հովհաննիսյանը դրանով չի զբաղվում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arpine-hovh

Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը խոսեց ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի գործունեության մասին. ինքը հետեւե՞լ է այդ մարդու գործունեությանը, հատկապես ե՞րբ պարոն Պողոսյանը հաջողացրեց պետական գործունեության ընթացքում հարստանալ։ Արփինե Հովհաննիսյանը պատասխանում է. «Ես որեւէ մեկին, լինի դա ԴԱՀԿ ղեկավարը, թե արդարադատության նախարարության որեւէ պաշտոնյա, ես նրանց կենսագրությամբ չեմ զբաղվում»: Արփինե Հովհաննիսյանը կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրեր է մշակում, իր անմիջական ենթակա Միհրան Պողոսյանի բիզնես գործունեությունը նրա ղեկավարած համակարգի թեման չէ։ Նախարարը բացարձակապես ծանր չի տարել նաեւ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանում, հնարավոր է, դատարաններ չկան. «Ես տեսնում եմ խնդիր, որը բարձրացրեց երկրի ղեկավարը»: Եթե արդար դատական համակարգի բացակայությունը խնդիր է, ինչու՞ մինչեւ հիմա որեւէ դատավոր քրեական պատասխանատվության չի ենթարկվել. «Խնդիրը նրանում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպք պիտի ուսումնասիրվի կոնկրետ լիազորությունների շրջանակում անձանց»: Իսկ ընդհանրապես նախարարը խնդիրներ է տեսնում իր ղեկավարած համակարգի բոլոր ոլորտներում: «Եթե համակարգն աշխատում է, կլինեն խնդիրներ»,-բառացիորեն ասաց նախարարը: