Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաստատվել է Երևանի բյուջեն. այն 9% -ով ավելի է 2015թ.-ից

Տնտեսություն
f6ceb6b4-3ec2-499c-be17-bdf68027e3f4

Դեկտեմբերի 23-ին գումարված ավագանու հերթական նիստում, որը վարել է  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել և քվեարկությամբ հաստատվել է Երևան քաղաքի 2016թ. բյուջեն: Համաձայն հաստատված բյուջեի տարեկան եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 78 մլրդ  219 մլն 530 հազար դրամի չափով, ինչը շուրջ 9% -ով ավելի է 2015թ. բյուջեով կանխատեսածից: Ծրագրված եկամուտները շուրջ 15,1 %-ով գերազանցում են 2014թ. փաստացի հավաքագրված եկամուտներին: Ընդ որում, նախագծով նախատեսված ընդհանուր եկամուտների ծավալում սեփական եկամուտները 2014թ. սեփական եկամուտների փաստացի կատարողականից ավելի են շուրջ 7%-ով: 2016թ. բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել է 78 մլրդ 369 մլն 530 հազար դրամի չափով, որի շուրջ 99%-ը բաժին է ընկնում վարչական բյուջեին: Ծախսերի ծավալների ավելի քան 39%-ը  բաժին է ընկնում սոցիալական բնագավառին: Հաստատվել է Երևան քաղաքի  զարգացման  2016թ. ծրագիրը Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է  քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել և քվեարկությամբ հաստատվել է Երևան քաղաքի  զարգացման 2016թ.ծրագիրը, որը, ինչպես նշել է հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, կազմվել է  հիմք ընդունելով  Երևանի  զարգացման  2014-2017թթ.  քառամյա  ծրագրի գերակայությունները  և  առկա հիմնախնդիրները։ Ծրագրում որպես առաջնահերթություն դիտարկվել  է  մայրաքաղաքում բարեկարգ  և  հարմարավետ  միջավայրի ապահովումը ինչպես  Երևանի  բնակիչների,  այնպես  էլ  մայրաքաղաքի  հյուրերի  համար: Այս համատեքստում կարևորվել է մասնավորապես  հանգստի  գոտիների  ստեղծումը,  կանաչ  տարածքների  պահպանումն  ու ավելացումը,  շենքերի  և  բակային  տարածքների  բարեկարգումը,  ժամանակակից  չափանիշներին համապատասխան  արտաքին  ձևավորումը,  հարմարավետ  և  անվտանգ  տեղաշարժի ապահովումը։ 7776f904-5dba-4884-98d5-e7e25db81de1