Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս գիշեր շփման գծում շարունակվել են զինված բախումները

Պաշտոնական
post7

Դեկտեմբերի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները: Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, ինչպես նաև 60 /170 արկ/, 82 /201 արկ/, 120 /1 արկ/ միլիմետրանոց ականանետերից,  ՀՀՆ-9 /1 արկ/, ՀԱՆ-17 /16 արկ/ և ՌՊԳ-7 /1 արկ/ տիպինռնականետերից, TR-107 /3 արկ/ տիպի հրթիռային կայանքից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել էավելի քան 1800 կրակոց: Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև տանկ /12 արկ/: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդինախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:   ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն