A
A
ՍԴ-ն չընդունեց ՀԱԿ-ի ու «Քաղաքացի դիտորդ»-ի դիմումը (տեսանյութ)
Սահմանադրական դատարանը չընդունեց «Քաղաքացի դիտորդ»-ի և Հայ ազգային կոնգրեսի դիմումը՝ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները չեղյալ համարելու մասին: «Սահմանադրական դատարանն իր այս քայլով փակեց դռները ժողովրդավարության, եվրոպական արժեքային համակարգի վրա հիմնված պետություն ստեղծելու առաջ»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Իրավունքի Եվրոպա» ՀԿ փաստաբան Տիգրան Եգորյանը: Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանը դիմումի ընդունումը մերժելու համար որևէ հիմնավորում իրենց չի ներկայացրել: